News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Զարգացած առեւտրային արբիտրաժը կնպաստի Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը: Այդ մասին այսօր` փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Թեեւ Հայաստանում 2007 թ. ստեղծվել է Արբիտրաժային դատարան, սակայն այն լիարժեք չի գործում, բացի այդ` գործում է ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատին կից:

Ըստ Օրբելյանի` բիզնես-վեճերը լուծելու համար առեւտրային արբիտրաժն ավելի արդյունավետ է, քան դատարանը, թեեւ ամբողջովին չի կարող փոխարինել դատական համակարգին:

Առեւտրային արբիտրաժի զարգացումը Հայաստանում իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ