News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի մահափորձի մեղավոր Վրաստանում համարում են Ռուսաստանին, իսկ ռուս փորձագետները վրացական հետք են որոնում:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն հայտնել է լրագրողներին, որ չի կարող կարող ասել, թե ինչի հետ է կապված ահաբեկչությունը, «բայց ըստ միջազգային իրավունքի, Աբխազիայում տեղի ուենցող բոլոր գործընթացների համար պատասխանատու է Ռուսաստանը, որպես այդ տարածքը զավթած երկիր»:

Միեւնույն ժամանակ Ժողովրդավարության խնդիրների հետազոտման հիմնադրամի տնօրեն Մաքսիմ Գրիգորեւը «Պրավդային» ասել է, թե Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի դեմ հերթական մահափորձի մեջ մեղավոր է Վրաստանը: «Աբխազիայի եւ Վրաստանի առկա հարաբերություններից կարելի է ենթադրել, որ դրա հետեւում կանգնած է Թբիլիսին»,- ասել է Գրիգորեւը:

Նշենք, որ Ալեքսանդր Անկվաբի կորտեժը գնդակոծվել է այսօր առավոտյան նռնականետից եւ գնդացրից Գուդաուտա-Սուխումի ավտոճանապարհին: Զոհվել են երկու թիկնապահներ, ողջ հանրապետությունով ոստիկանական գործողություն է  սկսվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ