News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Տաշիր» ընկերությունների խումբը հերքել է Roberto Cavalli նորաձեւության տունը գնելու փաստը: Այդ տեղեկությունը զետեղված է ընկերության պաշտոնական tashir.ru կայքում:

Ըստ ընկերության մամուլի ծառայության, տվյալ պահին հոլդինգը զարգացնում է «ՍԿ-Թրեյդինգ» նորաձեւ հագուստի նոր ցանցը, որում ընդգրկված են «Wild West», «Kids Garden», «RangeR», «Steilmann», «QUIZ» եւ այլ բրենդեր:

2012թ. ընթացքում ծրագրվում է ընդլայնել խանութների ցանցը, նաեւ մեկնարկում է հետաքրքիր նոր նախագիծ` գործընկերային խանութների հիմնում աշխարհահռչակ «Lee» եւ «Wrangler» բրենդների հետ:

Մինչեւ 2013 թվականը կբացվի 50 խանութ, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 25 միլիոն դոլար:

Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, թե «Տաշիր» ընկերությունների խումբը, որ պատկանում է Սամվել Կարապետյանին, մտադիր է ձեռքբերել իտալական Roberto Cavalli նորաձեւության տունը: Roberto Cavalli ընկերությունը եւս հերքել է վաճառվելու մասին լուրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ