News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում հանդիպումներ է ունեցել կրթության ոլորտի պատասխանատուների հետ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների կառավարությունների միջեւ կնքվել է կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության մասին հուշագիր, որը ստորագրել են Հայաստանի եւ  Լիտվայի կրթության եւ գիտության նախարարներ Ա. Աշոտյանը եւ Գինտարաս Ստեպոնավիչիուսը:

Հուշագրով նախատեսվում է խրախուսել եւ աջակցել պետությունների կրթական համակարգի հաստատությունների կողմից տրվող որակավորումների համարժեքության սահմանմանը եւ փոխճանաչմանը: Ֆինանսական հնարավորությունների սահմաններում եւ գործող իրավական ակտերին համաձայն՝ փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ աշակերտների, ուսուցիչների, ուսանողների, բարձրագույն ուսումնական եւ հետազոտական հաստատությունների դասախոսների եւ հետազոտողների համար: Երկկողմ կապերի ամրապնդման նպատակով կիրականացվեն ընթացիկ նախագծերի եւ բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվության եւ աշխատանքային փորձի փոխանակում:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել  նաեւ Լիտվայի հայ համայնքի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ