News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Կորեայի ԱԳ Նախարար Կիմ Սունգ-Հվանի հրավերով, փետրվարի 23-ին, պաշտոնական այցով Սեուլ ժամանած Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Կորեայի վարչապետ Հվանգ Սիկ Կիմը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կորեայի վարչապետի եւ ՀՀ ԱԳ նախարարի հանդիպման օրակարգում էին Սեուլում այս տարվա մարտի 26-27-ին կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով երկրորդ գագաթաժողովի,  Կորեայում մայիս-օգոստոսին տեղի ունենալիք EXPO-2012 Համաշխարհային ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքները եւ այդ կարեւորագույն համաշխարհային իրադարձություններին Հայաստանի մասնակցությունը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Կորեայի վարչապետին անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը ցուցաբերած աջակցության համար: Վերջինս նշել է, որ կորեական կողմը պատրաստակամ է շարունակել Հայաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը Կորեայի միջազգային համագործակցության կառավարական գործակալության միջոցով: 

Անդրադառնալով հաջորդ ամիս Սեուլում կայանալիք Միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովին՝ Կիմ Սունգ-Հվանը նշել է, որ սպասվում է 50-ից ավելի երկրների եւ կառավարությունների ղեկավարների մասնակցություն եւ Կորեայի կառավարության անունից գոհունակություն հայտնել գագաթաժողովին ՀՀ Նախագահի նախատեսվող մասնակցության կապակցությամբ:

Բանակցություններին անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին: Նախարար Նալբանդյանն իր կորեացի գործընկերոջը պատմել է բանակցությունների վերջին զարգացումների մասին:

Նախարարները պայմանավորվել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման վերաբերյալ:

Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գործարար կապերի  բնագավառներներում փոխգործակցության խթանման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հետ կապված հարցեր:

Հայաստանի եւ Կորեայի նախարարները միջկառավարական համաձայնագիր ստորագրել են դիվանագիտական եւ ծառայողական անձնագրեր կրողների համար արտոնագրային ռեժիմը վերացնելու մասին:

Հայաստանի արտգործնախարարը իր կորեացի պաշտոնակցին հրավիրել է այցելել Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ