News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա` փետրվարի 24-ի արտահերթ նիստում հաստատել է 2012թ-ի խորհրդարանական ընտրությունների միջոցառումների ժամանակացույցը: Նշենք, որ երեկ` փետրվարի 23-ին, Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ընտրությունների օր էր նշանակել 2012թ-ի մայիսի 6-ը եւ ըստ կարգի ԿԸՀ այսօր արդեն պետք է արտահերթ նիստ հրավիրեր: Մասնավորապես միջոցառումների ժամանակացույցը իր մեջ ներառում է 96 տարբեր միջոցառում մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի վերաբերյալ: Ժամանակացույցն ընդունվեց 6 կողմ ձայներով, դեմ եւ ձեռնպահ չի եղել:

Ըստ ժամանակացույցի, թեկնածուների կողմից փաստաթղթերի ներկայացումն իրականացվելու է մարտի 12-ից 22-ը: Ապրիլի 1-ից տեղի է ունենալու կուսակցությունների գրանցումը: Մինչեւ ապրիլի 6 կուսակցությունները եւ մեծամասնականով առաջադրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց եկամուտների մասին հայտարարագրեր: Ապրիլի 8-ից մինչեւ մայիսի 4-ը տեղի է ունենալու ԱԺ ընտրությունների քարոզարշավը: Ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 3-ը կատարվելու են քվեաթերթիկների տպագրության գործընթացը: Մայիսի 5-ին վերջնականապես կհայտարարվի ընտրողների թիվը:

Նաեւ նշենք, որ քարոզարշավը մայիսի 5-ին արգելվում է, քանի որ այդ օրը լռության օր է հայտարարվում, որից հետո մայիսի 6-ին առավոտյան ժամը 8.00-ից մինչեւ 20.00 տեղի կունենա քվեարկությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ