News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի Facebook-յան էջը փետրվարի 24-ին ենթարկվել է հաքերների հարձակման: Այս մասին հաղորդել են նախագահի աշխատակազմում:

Մասնավորապես, մեկուկես ժամվա ընթացքում նախագահի էջում ռուսերենով հարյուրավոր հաղորդագրություններ էին հայտնվել, որոնցում նշված էր, որ Մ. Սահակաշվիլին ազգությամբ հայ է, որ նրա կին Սանդրա Ռուլովսը ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակից է, եւ որ վրացի ժողովուրդը ավելի լավ նախագահի է արժանի, հաղորդում է «Ինտերֆաքս-Զապադը»:

Հարձակման արդյունքում Վրաստանի նախագահի էջը ժամանակավոր արգելափակվել էր:

Ինչպես տեղեկացնում է «Էխո Կավկազա»-ն, երեկվա հաքերային գրոհը հաջորդել է այն բանին, որ վրացի բլոգերները փետրվարի  23-ին 200-ի չափ հաղորդագրություններ էին ուղարկել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Facebоok-ի էջին` պահանջելով օկուպացումից հանել Վրաստանի տարածքները: Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը էջն արգելափակել էր վրացի օգտվողների համար եւ ջնջել բոլոր հաղորդագրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ