Երեւանի Օլիմպիական հերթափոխի քոլեջում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը:
94 կգ քաշային կարգում երկամարտի 355 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Վահրամ Գեւորգյանը: Նարեկ Հովհաննիսյանն (285 կգ) ու Դավիթ Սարգսյանը (270 կգ) գրավեցին երկրորդ եւ երրորդ տեղերը:
105 կգ քաշային կարգում առաջինն Արարատ Բաբայանն էր՝ 390 կգ: Արածաթե մեդալը նվաճեց Վարդան Դավթյանը (370 կգ), բրոնզը՝ Արթուր Հակոբյանը (332 կգ):
Գերծանր քաշային կարգում ուժեղագույնն էր Գոռ Մինասյանը, ով երկամարտում ցույց տվեց 411 կգ արդյունք: Երկրորդ տեղը գրաված Հայկ Հակոբյանի արդյունքն է 407 կգ, Արամ Ենգոյանինը՝ 335 կգ: