News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի դարպասների մոտ այս պահին մեծ հանրահավաք է տեղի ունենում, որին  մասնակցում են ՀԱԿ-ի,  ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները (ֆոտոռեպորտաժ):

Նրանք պահանջում են ընդունել 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունը:

Հանրահավաքին չեն մասնակցում ԲՀԿ-ի  ներկայացուցիչները, թեեւ, նրանք ժամանակին կողմ էին արտահայտվել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» տեսակետին` համամասնական ցուցակների վերաբերյալ:

Հանրահավաքին ելույթ ունեցավ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ով նշեց, որ ՀՀԿ-ն կտրականապես հրաժարվում է այդ հարցով կոնսեսուսի գալ:

Ի դեպ, հանրահավաքին պարբերաբար վանկարկում են. «Այո համամասնականին,  ոչ մեծամասնականին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 28-ին Խորհրդարանական ընդդիմության պահանջով, ԱԺ-ն քննարկելու է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու եւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ հանրային լայն աջակցություն ստացած առաջարկը: Այդ առաջարկի նախաձեռնողներն են «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն:

Այդ կապակցությամբ, փետրվարի 28-ին, Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների Ազգային Ժողովին հարակից հատվածներում, ժամը 14:00-ից մինչեւ 16:30-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն եւ Հայ ազգային կոնգրեսը հավաք են կազմակերպում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ