News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալիս ընդդեմ մեծամասնական ընտրակարգի, քանի որ մարզերում մեծաթիվ ուժեղ թեկնածուներ չունեն: Նման կարծիք է հայտնել Արդարադատության նախարար Հրանտ Թովմասյանը` փետրվարի 28-ին 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի ներդրման վերաբերյալ քննարկման ժամանակ: Համամասնական ընտրակարգին անցնելու օրինագիծը նախաձեռնվել է «Ժառանգություն» խմբակցության կողմից եւ այն պաշտպանել է ՀՅԴ-ն:

«Նման կուսակցությունները ձայներ են հավաքում հասարակության համար տեսանելի մի շարք կերպարների միջոցով: Նրանք չեն կարողանում տեղերում բավականաչափ թեկնածուներ առաջադրել: Գործի է դրվում «շոգեքարշի էֆեկտը». առավել հայտնիները իրենց հետեւից տանում են մյուսներին»,-ասել է նախարարը: Նա հավելել է, որ ընտրախախտումները բնավ էլ կախված չեն ընտրական համակարգից: «Տեսականորեն այն բոլոր խախտումները, որոնց մասին մենք խոսում ենք, կարող են լինել նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի դեպքում»,-ասել է նա:

Թովմասյանի խոսքով, տեղերում հաղթանակը չի կարող համամասնականով հաղթանակ լինի ամբողջ հանրապետության տարածքում: «Եթե ինչ-որ ուժին պաշտպանում է ամբողջ երկիրը, ապա ընդդիմությունը ուղղակի չի կարող չհաղթել բոլոր մարզերում: Այդ դեպքում դա արդեն ընդդիմություն չէ, կամ էլ նրան պաշտպանում է մեծամասնությունը»,-հայտարարել է նախարարը:

Իր հերթին, ՀՅԴ ղեկավար Վահան Հովհաննիսյանը ընդդիմացել է, որ մարզերում ընդդիմադիր թեկնածուների փոքր քանակությունը պայմանավորված է իշխանության ապարատի օժանդակությամբ, որը փաստացի ճնշում է իրենց հովանավորյալների  ֆինանսական եւ անհատական հակառակորդներին:

Արմեն Ռուստամյանը նշել է, որ բոլոր «կայացած ուժերը», որոնք բավականաչափ օժանդակություն են վայելում տեղերում, իշխանափոխության դեպքում հանկարծ անհետանում են: «Որտե՞ղ են դրանից հետո նրանց թեկնածուները, ովքեր «վայելում էին ժողովրդի վստահությունը»: Եւ դրանից հետո դուք խոսում եք, որ նրանք իրենց ուժերով են անցնում: Իսկ տիեզերագնացը եւս ի՞նքն է թռչում տիեզերք: Թե միգու՞ցե հրթիռի օգնությամբ»,-ասել է Ռուստամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ