News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության մի ամբողջ շարք պատգամավորներ մեծամասնականով առաջադրվելու մտադրություն չունեն, սակայն դեմ չեն կուսակցության համամասնական ընտրացուցակում տեղ ունենալուն:

Պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ մեծամասնականով չի առաջադրվելու: «Համամասնական ընտրակարգով առաջադրման խնդիրները մեր կազմակերպությունում քննարկվում են, առաջիկայում պարզ կդառնա»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ քննարկումներ են ընթանում ՀՀԿ-ի հետ, եւ առաջիկայում լուծումները պարզ կդառնան:

Մեծամասնականով առաջադրվելու մտադրություն չունի նաեւ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը: «2 անգամ մեծամասնականով ընտրվելը հերիք է»,- նշեց Մխիթարյանը, իսկ համամասնականով առաջադրվելու կապակցությամբ էլ նկատեց, որ կուսակցությունն է որոշելու:

Մեծամասնականով չի առաջադրվի նաեւ էկոնոմիկայի նախկին նախարար, հանրապետական խմբակցության պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը, ով եւս դեմ չէ համամասնականով առաջադրվելու գաղափարին: «Կախված է, թե կուսակցությունն ինչպես կորոշի: Ես գենետիկ դեպուտատ չեմ, բայց չեմ հրաժարվի: Եվս մեկ անգամ աշխատելու մտադրություն կա»,- նշեց Ճշմարիտյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ