News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին շուտով հանդիպելու է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Ելիսեյան պալատը:

Հիշեցնենք, որ Սարկոզին հանձնարարել է Ֆրանսիայի կառավարությանը ցեղասպանությունների վերաբերյալ նոր օրինագծի տեքստ պատրաստել, հաշվի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը` գրաքննել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքը: Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը, գրում է ֆրանսիական «Le Figaro»-ն:

Իր հերթին ցեղասպանությունների վերաբերյալ օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն, ըստ «France Soir»-ի, իր ափսոսանքն է հայտնել Սահմանադրական խորհրդի կողմից իր ներկայացրած օրինագծի մերժման կապակցությամբ:

Ես ցանկանում եմ նշել, որ Սահմանադրական խորհրդի որոշումը, որը ես չեմ վիճարկում, անհավասարություն է ստեղծում: Ֆրանսիան երկու ցեղասպանություն է ճանաչել` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իրականացված Հոլոքոստը եւ 1915-ի հայերի ցեղասպանությունը: Հոլոքոստի զոհերը պաշտպանված են ժխտումից, իսկ Հայոց ցեղասպանության զոհերը` ոչ»,-հայտարարել է իշխող «Միություն հանունժողովրդական շարժման» կուսակցության պատգամավորը BFM TV-ին:

Ֆրանսիայի նախագահը չի հանդարտեցնի լարվածությունը Անկարայի ու Փարիզի միջեւ, որն ի հայտ է եկել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո: Այն նախատեսում է մեկ տըարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, որը մինչ օրս Թուրքիան հրաժարվում է ընդունել:

Նշենք, որ «20 Minutes»-ի համաձայն, Սարկոզին դեռ փետրվարի 1-ին էր կառավարությունում հայտարարել, որ մտադիր է նոր օրինագիծ ներկայացրել, եթե Սահմանադրական խորհուրդը համասահմանադրական ճանաչի այդ օրենքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ