News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը, որը հակասահմանադրական է համարել Հայոց ցեղասպանության ժխտման օրինագիծը, կարող է ոգեշնչել նաեւ նրանց, ովքեր դեմ են Հոլոքոստի ժխտման համար սահմանվող պատժին: Նման գնահատական է հնչել «Կոլ Իսրայել» ռադիոկայանի եթերում, հաղորդում է NEWSru.co.il-ը:

Աղբյուրի խոսքով, ոգեշնչվածները կարող են պահանջել նաեւ դրա չեղյալ հայտարարումը: Հոլոքոստի ժխտման դեմ օրենքը Ֆրանսիայում գոյություն ունի արդեն վաղուց, հիշեցնում է աղբյուրը:

Թուրքիայի կառավարությունը ողջունել է Սահմանադրական խորհրդի որոշումը, իսկ հայկական համայնքը, ընդհակառակը, կոշտ քննադատության է ենթարկել այդ որոշումը եւ հայտնել, որ Խորհուրդը ի վիճակի չի եղել դիմակայել թուրքական դիվանագիտական ճնշմանը, գրում է NEWSru.co.il-ը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ին հակասահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Խորհուրդը նշել է, որ պատժելով հանցագործությունների իրավական որակավորման եւ գոյության ժխտումը, որը օրենսդիրը ինքն է ճանաչել եւ որակավորել որպես այդպիսին, օրենսդիրը ոչ սահմանադրական ոտնձգություն է կատարել կամարատահայտման եւ փոխշփման ազատության հարցում:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հանձնարարել է երկրի կառավարությանը ցեղասպանությունների վերաբերյալ նոր օրինագծի տեքստ պատրաստել:

Նշենք, որ ցեղասպանությունների ժխտման քրեականացման օրենքը, որը հայտնի է որպես Բուայեի օրենքմ ընդունվել էր  Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 22-ին, իսկ այնուհետեւ վավերացվել Սենատում հունվարի 23-ին:
Մի խումբ ֆրանսիացի սենատորներ բողոքարկել էին այն Սահմանադրական խորհրդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ