News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստանի»-ի եւ Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) միավորումը պայմանավորված է նախընտրական իրավիճակով: Այս մասին, այսօր` մարտի 1-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր  Մկրտիչ Մինասյանը, հույս հայտնելով, որ կուսակցությունների միավորման արդյունքում Հայաստանում կունենանք մատների վրա հաշված կուսակցություններ:

Ասուլիսին հրավիրված մյուս բանախոսը` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ միավորումը լավ է, եթե գաղափարական հենքի վրա է:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ՄԱԿ միավորմանը, նա նշեց, որ նման միավորումները  երկարատեւ բնույթ չեն կրում, բացի այդ, նման դեպքերում մի կուսակցությունը մյուսին կուլ է տալիս: Հետեւաբար Արզումանյանը կարծում է, որ կուսակցությունները պետք է ինքնուրույն առաջ տանեն իրենց գաղափարները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ