News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տպավորություն է ստեղծվում, որ չերքեզական ժողովրդի ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանի նկատմամբ վրացական քաղաքականության մշտական նահանջ է սկսվել:

Նման կարծիք է հայտնել «Վրացական երազանք» քաղաքական կուսակցության ազգային փոքրամասնությունների գծով թեմատիկ խմբի ղեկավար Մամուկա Աբաշիձեն փետրվարի 29-ին «Իվերոնի» մամուլի ակումբում մեկնաբանելով ծրագրված հայ-վրացական համատեղ ուսումնավարժանքները: Այս մասին տեղեկացնում է «Գռուզիա օնլայնը»:

«Սա շատ կարեւոր թեմա է: Բանն այն է, որ ցավոք սրտի մենք չենք տեսնում ձեւավորված, մտածված, հստակ տարածաշրջանային քաղաքականություն: Դրանք բոլորը ընտրանքային քայլեր են: Ինձ համար մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ, հատկապես այն բանից հետո, երբ Վրաստանը ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը:Քանի որ դրանով մենք Հայաստանի առջեւ անհարմար իրավիճակում հայտնվեցինք: Հայոց ցեղասպանությունը ճանաչում են եվրոպական առաջատար մի քանի երկրներ, իսկ մենք` ոչ, եւ դա ճիշտ է: Մյուս կողմից, տպավորություն է ստեղծվում, որ չերքեզական ժողովրդի ցեղասպանության ճանաչումից հետո Հայաստանի նկատմամբ վրացական քաղաքականության մշտական նահանջ է սկսվել:

Մենք ավելի զիջող ենք դարձել: Հնարավոր է, դա այլ պատճառներ ունի, բայց ես չեմ հասկանում, ինչու է ձեռնարկվում այս կամ այն քայլը, այդ թվում` այդ ուսումնավարժանքները: Ճիշտ է, նման ուսումնավարժանքներ անցկացնելու դեպքում կարելի է առանձնապես հաշվի չնստել մյուս հարեւանի հետ, քանի որ դրանք մասշտաբային բնույթ չեն կրում: Մյուս կողմից, չեմ հասկանում, թե ինչ ծանրաբեռնվածություն ունեն այդ ուսումնավարժանքները: Իշխանությունները բացատրում են նրանով, որ դա տեղավորվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում, աֆղանական գործողություններին մասնակցում է նաեւ Հայաստանը, եւ սա պատասխան չէ», - ասել է Արեշիձեն եւ նշել, որ շատ բարդ է ասել, թե դա ինչ արդյունք կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ