News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Այս րոպեներին «Զվարթնոց» օդանավակայանում սկսվել է «Արմավիա» ավիաընկերության Երեւան-Մոսկվա թիվ 509 չվերթի ուղեւորների գրանցումը: Ինչպես «Զվարթնոցից» հայտնում է  NEWS.am-ի թղթակիցը, առաջիկայում սկսվելու են նաեւ Երեւան-Մոսկվա թիվ 512 եւ Երեւան-Դոնի Ռոստով թիվ 928 չվերթների ուղեւորների գրանցումը: Ամենայն հավանականությամբ, «Արմավիային» եւ «Զվարթնոցին» հաջողվել է գալ ընդհանուր հայտարարի չվերթների իրականացման հարցում:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը NEWS.am-ին հայտնեց, որ իրենց նախաձեռնությամբ սկսված բանակցություններն ավարտվել են, «Արմիավիան» համաձայնվել է դադարեցնել գործադուլը, պայմանավորվել են նաեւ առաջիկա շաբաթների ընթացքում համաձայնության գալ խնդիրների շուրջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Արմավիա» ավիաընկերությունն այսօր առավոտյան, ժամը 6:45-ից գործադուլ է հայտարարել եւ հրաժարվումէ  սպասարկել չվերթները` պատճառաբանելով, որ «Արմենիա-Միջազգային օդանավակայաններ» ընկերությունը բարձրացրել է սպասարկման գները:

Ավելի վաղ «Արմավիա» միջազգային ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան NEWS.am-ին հայտնել էր, որ «Արմավիան» անժամկետ գործադուլ է հայտարարել: Նրա փոխանցմամբ, գործադուլը չի դադարելու, մինչեւ երեւանյան միջազգային «Զվարթնոց» օդանավակայանը չփոխի գնային քաղաքականությունը:

«Այս պահին ոչ մի չվերթ չի լինելու: Մենք պահանջում ենք բանակցություններ»,- մանրամասնել է Նանա Ավետիսովան` տեղեկացնելով, որ չվերթներն «Արմավիա»-ն դադարեցրել է այսօր առավոտից: Ուղեւորները մի քանի ժամ շարունակ, առանց հացի եւ ջրի մանցել էին օդանավակայանում եւ դժգոհում էին ավիափոխադրողից:

Իր հերթին «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ, ըստ «Ռոսավիացիա» կազմակերպության կողմից ստացված հեռագրի, կուտակված պարտքերի պատճառով «Արմավիա» ավիաընկերությանն արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք: «Ընկերությունը բացասական է գնահատել «Արմավիա» ավիաընկերության կողմից անհարիր շահարկումները եւ անհիմն ու կեղծ մեկնաբանությունները եւ ցավում է, որ միակ ազգային փոխադրողը հայտնվել է այսպիսի վիճակում»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ