News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը: Այս մասին Բրյուսելում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Անկախ Հայաստանում եւ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը եւ Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուն, դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին: Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության եւ աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ: Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը:

Հայաստանը մշտապես կարեւորել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ շփումների եւ ԵՄ ներկայացուցիչների Ղարաբաղ պարբերական այցելությունների անհրաժեշտությունը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողն է եւ հետապնդում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգ ձեւավորելու նպատակներ»,- նշել է Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ