News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի,  Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Էլմար Մամեդյարովը, Ահմեդ Դավութօղլուն եւ Ալի Աքբար Սալեհին այսօր` մարտի 7-ին ժամանել են Նախիջեւանում:

Երեք երկրների արտաքին գործերի նախարարները դռնփակ հանդիպում են ունեցել Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի  հետ: Եղել են նաեւ երկկողմ հանդիպումներ, հաղորդում է «Նովոստի Ազերբայջան»-ը:

SalamNews-ի փոխանցմամբ, Դավութօղլուի եւ Մամեդյարովը քննարկել են տարածաշրջանում կայունության հաստատման եւ բարգավաճմանը նպաստող համատեղ ծրագրերի իրականացման խնդիրներ, ինչպես նաեւ Հարավային Կովկասի դրությունը:
Այսօր կկայանան նաեւ եռակողմ դռնփակ հանդիպումներ, իսկ այնուհետեւ ավելի ընդգրկուն կազմով հանդիպումներ կանցկացվեն:

Հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույց տեղի կունենա լրագրողների համար:

Ակնկալվում է, որ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն հարցեր փոխադարձ հետաքրքրության շրջանակներում, այդ թվում տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ: Նախարարները մտադիր են դիտարկել նաեւ տարածաշրջանում կայունության հաստատման եւ դրա բարգավաճմանը նպաստող համատեղ ծրագրերի իրականացման խնդիրներ:

Նշենք, որ այդ ձեւաչափող առաջին հանդիպումը կայացել է իրանական Ուրմիա քաղաքում, իսկ հաջորդն արդեն Թուրքիայում կկազմակերպվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ