News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանի եւ Հայաստանի հարաբերույթունները խիստ կայուն են եւ զարգանում են դրականորեն: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ բրիֆինգում հայտարարեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ ընդգծելով, որ Հայաստանի Ազգային ժողովի եւ Եվրախորհրդարանի միջեւ  հարաբերությունները լավ են:

«Մեզ համար կարեւոր են Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները, եւ մենք ողջունում ենք նախագահ Սարգսյանի ջանքերը, որոնք ուղղված են ընտրությունների ազատ ու արդար անցկացմանը, եւ մենք ակնկալում ենք, որ դրանք այդպես էլ կանցնեն»,- նշեց Շուլցը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Եվրախորհրդարանի նախագահը ասաց, որ Եվրախորհրդարանը համաձայն է, որ հակամարտության լուծմանը տանող ուղին մադրիդյան սկզբունքներն են, որոնք ընդունվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ