News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնը հիմնադրման օրվանից մինչ օրս սպասարկել է 250 հազար քաղաքացիների, որոնցից 150 հազարը դիմել է կրծքագեղձի հետազոտության համար: Նրանցից 7000-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, իսկ 67 կնոջ մոտ` արգանդի պարանոցի քաղցկեղ: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավար Խաչանուշ Հակոբյանը՝ շեշտելով, որ պետք չէ դիմել ավանդական բուժական միջոցներին, օրինակ՝ հեքիմներին:

Նա նշեց, որ տարիների ընթացքում կենտրոնը կայացել է, նոր բաժանմունքներ, ծառայություններ են հիմնադրվել: «Եթե մարդը տարին մեկ անգամ հիշի, այցելի հետազոտվելու, մտածի իր առողջության մասին, սրանով կարող է ապահովել իր ընտանիքի ապագան»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ կենտրոնի 15 տարվա գործունեության ընթացքում գները երբեք չեն փոխվել, թեեւ հարկերը բարձրանում են եւ ամեն ինչ թանկանում է: Նրանց կենտրոնում կրծքագեղձի հետազոտությունն արժե 11 հազար դրամ:

Խ. Հակոբյանի փոխանցմամբ՝ անցյալ տարվա համեմատ՝ այս տարի օրական մոտ 40 հոգի ավելի է դիմել կենտրոն, ինչը վկայում է այն մասին, որ կանայք ավելի տեղեկացված են դարձել եւ հնարավոր է լինում վաղ կանխարգելել հիվանդությունը:

«Քաղցկեղը չունի որեւէ բուժում, միակ բուժումը կանխարգելումն է, որի համար պետք է ժամանակին դիմել բժշկի, որպեսզի նա կարողանա այն հայտնաբերել եւ կանխարգելել»,- ասաց Խաչանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ ավելի արդիական տեխնիկայի պարագայում դա ավելի է հեշտացել:

Հայ-ամերիկյան բժշկական կենտրոնի ղեկավարի փոխանցմամբ՝ իրենք ամիսը երկու անգամ այցելում են հանրապետության շրջաններ, գյուղեր, եւ անվճար ծառայություններ մատուցում: Անվճար ծառայություններ կարող են ստանալ նաեւ հաշմանադամության կարգ ունեցող եւ առաջին անգամ կենտրոն այցելող կանայք, բազմազավակ մայրերը, բռնադատվածները, զինծառայողների մայրերը եւ այլք:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ բժիշկ, ռարդիոլոգ Գայանե Հովակիմյանը խորհուրդ է տալիս կանանց չվախենալ եւ եթե կրծքում որեւէ բան են զգում, ապա անպայման դիմել բժշկի: Նրա խոսքով՝ ցանկացած խնդիր ունի իր լուծումը, անգամ եթե դա չարորակ ուռուցք է:

Նշենք, որ Հայ-ամերիկյան բժշկության կենտրոնը բացվել է1997թ Ռիտա Պալյանի եւ Հրանուշ Հակոբյանի ջանքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ