News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, երեկ` Հայաստանում վերջին 5 տարին բնակվելու մասին տեղեկանք է վերցրել թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրվելու հայտ ներկայացրած գործարար Խաչատուր Սուքիասյանը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀ իշխանությունները որոշել են չգրանցել Խաչատուր Սուրիասյանին` պատճառաբանելով, թե վերջին հինգ տարին նա Երևանում մշտական բնակություն չի ունեցել:

Գուցե նաեւ այս պատճառով է, որ երեկ համապատասխան կառույցից տեղեկանք են վերցրել ոչ միայն Խաչատուր Սուքիասյանը, այլ նաեւ նրա մյուս եղբայրները` Սարիբեկ, էդուարդ եւ Ռոբերտ Սուքիասյանները»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ