News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ի համագումարի որոշ ուղերձներ հենց արտաքին հանդիսատեսի համար էին: Այս մասին, այսօր` մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի  ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Անկախ նրանից դուք սատարում եք Հայաստանի իշխանություններին, թե` ոչ, պետք է ընդունել, որ Հայաստանի արտաքին քաղաքակնությունը շատ ուժեղ դիրքերում է այսօր, թե’ ԼՂ խնդրի, թե’ հայ-թուրքական հարաբերությունների առումով: Բայց Հայաստանը պետք է պահի եւ ամրապնդի այդ հաջողությունը, հակառակ դեպքում այն հօդս կցնդի»,- ավելացրեց Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նաեւ ասաց, որ եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները չտարբերվեն նախորդ ընտրություններից, ապա իշխանությունները լուրջ ճնշման տակ կնկնեն:

«Սա մի փորձություն է, որը Հայաստանը կարող է անցնել կամ ձախողել»,-ամփոփեց փորձագետը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ