News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարում մարտի 16-ին չի հայտարարվի «ժառանգության» հետ միացյալ ընտրացուցակի մասին: Այդ մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրուցյում ասել է կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Նա նշել է, որ եթե միացյալ ընտրացուցակի մասին որոշումը ընդունվի, ինքը դեմ չէ, որ այն գլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ասում եմ դա առանց կեղծ համեստության` ելնելով առկա քաղաքական իրողություններից: Որպես կուսակցության ղեկավար ես այդ մասին նախկինում էլ ասել եմ: Արժանի թեկնածուները շատ են, բայց ես ճիշտ եմ համարում Հովհաննիսյանի թեկնածությունը»,- ասել է Քոքոբելյանը:

Նրա խոսքով, կուսակցությունը կայանալիք համագումարում չի հայտարարի «Ժառանգության» հետ միասնական համամասնական ցուցակով գնալու մասին, որովհետեւ նման ցուցակ դեռ կազմված չէ: «Սակայն մենք կհայտարարենք «Ժառանգության» հետ համագործակցության սկզբունքների մասին»,-հավելեց Քոքոբելյանը:

«Ազատ դեմոկրատների» նախագահի ներկայացմամբ, համագործակցության նպատակը կլինինոր քաղաքական մշակույթի ձեւավորումը, որտեղ հասարակական կարծիքին արժանի տեղ կհատկացվի: «Շատ դաշինքներ ձեւավորվել են մանդատներ ստանալու նպատակով: Եթե մենք խորհրդարան մտնելու նպատակ ունենայինք, մենք վաղուց դրան հասել էինք այս կամ այն ճանապարհով: Սակայն մենք լրիվ այլ խնդիրներ ենք դնում. մենք ուզում ենք, որ հասարակության կարծիքը եւ նրա հարցադրումները հաշվի առնվեն եւ հարգվեն: Այստեղ մենք շատ ընդհանրություններ ունենք «Ժառանգության» մոտեցումների հետ:

Հենց այդ պատճառով էլ մեր գործընկերությունը ես հեռանկարային եմ համարում»,- նշեց Քոքոբելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ