News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2012 թ. հունվարին Հայաստան մուտք լինող տրանսֆերտների (ֆիզիկական անձանց ոչ առեւտրային նպատակներով փոխանցումների) ծավալը կազմել է մոտ 75 մլն դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հունվարի տեղեկագրում:

Սովորաբար հունվարը տրանսֆերտների պասիվ ամիս է, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողներից շատերն այդ ժամանակ գտնվում են Հայաստանում։ Տրանսֆերտների պիկային ամիսներ են համարվում հուլիսը եւ դեկտեմբերը, երբ դրանց ծավալը կայուն գերազանցում է 120 մլն դոլարը։

Այնուամենայնիվ՝ այս տարվա հունվարի ցուցանիշը նախորդ տարիների հունվարների համեմատ համարվում է ռեկորդայիններից մեկը, եւ գրեթե հավասարվել է 2008 թ. հունվարի ցուցանիշին, երբ Հայաստան է փոխանցվել ավելի քան 75 մլն դոլար։ Նշենք, որ նախորդ` 2011 թ. հունվարին տրանսֆերտների ծավալը կազմում էր 67 մլն դոլար:

Ռուսաստանը շարունակում է մնալ տրանսֆերտային հիմնական դոնորը՝ 2012 թ. հունվարին այս երկրից փոխանցվել է 60.7 մլն դոլար, նախորդ տարվա 52.5 մլն դոլարի համեմատ։

ԱՄՆ-ից փոխանցվել է 5.1 մլն դոլար՝ նախորդ տարվա 4.5 մլն դոլարի համեմատ։

Մյուս երկրներից կատարվող փոխանցումները էական դեր չեն խաղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ