News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի բազմաթիվ խանութներում այս օրերին էժանացել է կարագը: Ընդ որում` որոշ տեսակների գծով էժանացումը բավականին զգալի է: Այսպես` 200 գրամ փաթեթավորմամբ ֆիննական «Վալիո» կարագն էժանացել է մոտ 140-150 դրամով` 900 դրամից իջնելով մինչեւ 750 դրամ: Նորզելանդական «Ամքոր» կարելի է գնել 670 դրամով` էժանացումը մոտ 80 դրամ է: Սակայն այդ էժանացումը տեղի է ունենում ոչ բոլոր խանութներում, կան նաեւ, որ գները չեն փոխել: Կիլոգրամով վաճառվող կարագը եւս էժանացել է 50-100 դրամով: Որոշ խանութներում առկա է նույնիսկ սփրեդի 10-40 % էժանացում, թեեւ հնարավոր է` դա ակցիայի շրջանակներում է:

Ֆիննական կարագներ ներմուծող «Մառանիկ» ընկերության տնօրեն Կառլեն Հայրապետյանը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ կարագը էժանացրել են: Նա դա բացատրեց նրանով, որ ցանկանում են արագ ձերբազատվել անցյալ տարվա վերջին ստացած կարագի խմբաքանակից, քանի որ շուտով նորն է ստացվելու: Ըստ. Կ. Հայրապետյանի` կարագի նոր խմբաքանակը հնարավոր է` ավելի թանկ է լինելու, հետեւաբար` գինը կրկին կբարձրացնեն, բայց թե որքանո՞վ` առայժմ դժվարացավ ասել:

Նշենք, որ միջազգային շուկայում կարագի էժանացումը սկսել է ավելի վաղ: Արդեն փետրվարի վերջերին Եվրոպայի EUREX  բորսաներում կարագի 1 տոննայի արժքն իջել է մինչեւ 3170 եվրո` ապրիլյան մատակարարումների համար (), եւ մ ինչեւ 3000 եվրո` հունիսյան մատակարարումների համար: Էժանացումը մոտ 3% է: Կարագի էժանացումը մասնագետները կապում են սեզոնայնության հետ` գարունը սկսել է, կաթնատվությունը կբարձրանա, իսկ շուկայում դեֆիցիտ չկա: Բացին այդ` գները իջել են նաեւ ԱՄՆ-ում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում: Ենթադրվում է, որ տարվա ընթացքում կարագի գների իջեցումը միջազգային շուկայում կշարունակվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ