News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը կառավարության մարտի 15-ի նիստի օրակարգ է մտցրել Ջերմուկ քաղաքում փոքր ՀԷԿ կառուցելու նախագիծ: Ըստ այդմ` գյուղատնտեսական նշանակության 0.15 հա հողատարածք պետք է հատկացվի Արփա գետի Սպիտակջուր վտակի ափին: Երկու փոքր ՀԷԿ-երի գործարկման  արդյունքում տարեկան կարտադրվի 5.5մլն ԿՎՏ ժամ էլեկտրաէներգիա, կստեղծվի 8-10 նոր աշխատատեղ:  

Սակայն որոշման այս նախագիծը միանշանակ չի ընդունվել երկու նախարարությունների կողմից: ՀՀ բնապահպանության նախարարությունը կարծիք չի տվել, քանի որ բացակայում է բնապահպանական սահմանափակումների մասին տեղեկանքը:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը սկզբունքորեն չի առարկել, սակայն նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվերով շվեյցարական «ԹայգերԴեվ Սյուիսս» ընկերության կողմից մշակվել է Ջերմուկ քաղաքը որպես սպորտային եւ առողջարանային կենտրոն զարգացնելու հատակագիծ: 2012 թվականին նախատեսվում է ձեռնարկել միջոցառումներ` վերը նշված հատակագծային առաջարկությանը համապատասխան Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծում (հաստատված 2006թ.) փոփոխություններ կատարելու համար: Խնդիրն այն է, որ հէկ-ի համար առանձնացված տարածքը «ԹայգերԴեվ Սյուիսս» ընկերության նախագծով առանձնացված է որպես հանգստի եւ ձկնորսության գոտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ