News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Անգլիայի բնակիչ Էվերարդ Քունիոնը առաջին անգամ մտադրվել էր ամուսնանալ երեք տարի առաջ: Քունիոնը մտածել, մտածել եւ որոշել  է ամուսնանալ ռետինե տիկնիկի հետ:

NewsMix-ի փոխանցմամբ, 55-ամյա հերոս-սիրահարը եւ նրա «ընտրյալը» հարսանիքը նշել են հավուր պատշաճի, բոլոր ավանդույթներով եւ ծիսակարգերով: Երջանիկ նորապսակները ամուսնությունների գրանցման պալատից հեռացել են ձյունաճերմակ ձիակառքով: Կողքից նայելիս նորաթուխ կնոջ «արտասովորությունը» չէր զգացվում. վառ արնակարմիր շրթներկ զգացական շուրթերին, տոնական սանրվածք, նուրբ ու հարթ մաշկ` սիլիկոնի նմանվող:

Երջանիկ «ամուսնու» խոսքով` իր «ռետինե Զինային» նա չի փոխի անգամ «Միսս աշխարհի» հետ: «Տիկնիկները լրացնում են իմ կյանքի բացը», - հայտարարել է նա:
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ