News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թերթ գրում է, որ ԲՀԿ-ականները նախապես հայտարարել էին, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, մարտի 17-ին կայանալիք համագումարում հրապարակելու են իրենց կուսակցության համամասնական ցուցակը: «Սակայն երեկ մեզ հայտնի դարձավ, որ ցուցակը հրապարակայնացվելու է միայն մարտի 21-ին: ԲՀԿ մեր աղբյուրների հավաստմամբ, ոչ Տիգրան Թորոսյանը եւ ոչ էլ Աղասի Արշակյանը ԲՀԿ-ում չեն լինի: Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանին, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեռ չի կողմնորոշվել: Ինչպես հայտնի է, Հմայակի համար միջնորդում են ռուսական դեսպանատունը եւ այլ ռուսական կառույցներ, բայց նրա հետագա գործունեության համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ