News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մոր արգանդի միջավայրը կապ ունի հետագայում  երեխայի քաշի ավելացման հետ: Նման համոզման են եկել բրիտանացի գիտնականները, հաղորդում է BBC-ին:

Գիտնականները երեխայի ծնվելու պահին փոփոխություններ են նկատել ԴՆԹ-ում,  որոնք կարող են պայմանավորված լինել մոր սննդակարգով, սթրեսով կամ շրջակա միջավայրի աղտոտվածությամբ: Սակայն հետազոտողները նշում են, որ դեռեւս շատ բան պետք է անել` վերջնականապես ապացուցելու համար այդ փոփոխությունների եւ ճարպակալման միջեւ կապը:

Երեխաների եւ մեծահասակների մոտ ճարպակալումը շատ պատճառներ ունի, սակայն գիտնականները դա պայմանավորում են  որոշակի գեների, օրինակ, FTO-ի հետ: Մյուսները դիտարկում են ոչ թե գեները, այլ դրանց հետ կապված մոլեկուլյար փոփոխությունները, որոնք  որոշակի դեր կարող են խաղալ մարմնում` հաշվի առնելով, թե ինչպես են գեները կոդավորվում շատ սպիտակուցներում:

Այդ փոփոխությունները, ինչպես ենթադրվում է, հաճախ պայմանավորված են էկոլոգիական գործոնների ազդեցությամբ,  ինչպիսին  են սնունդը, սթրեսը, ծխելը կամ հորմոնները, մասնավորապես մոր արգանդում եւ վաղ մանկության շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ