News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Ռոբերտ Մյուլլերը, Կոնգրեսում ելույթ ունենալով, զեկուցել է հանցավորության դեմ պայքարի մասին:

Այլոց թվում, Մյուլլերը հիշեցրել է, որ նախորդ տարի ՀԴԲ-ի եւ հետաքննչական գործընկերների հետ համատեղ իրականացրած գործողությունների արդյունքում հաջողվել է բանտարկել հայկական կազմակերպված հանցավոր ցանցի 70 անդամների եւ հանցակիցների, որոնք կապ են ունեցել առողջապահության ոլորտին գրեթե 170 մլն դոլարի հասնող վնաս պատճառած
մեքենայության հետ: Այդ գործում ներգրավված են եղել ավելի քան 160 բժշկական հաստատություններ:

Նրա խոսքով` այս պահին դա մեքենայության ամենախոշոր  սխեման է, կապված Medicare-ի տարեցներին օգնություն ցուցաբերելու դաշնային ծրագրի հետ, որը կարողացել է իրագործել մեկ ԿՀԽ-ն:

ՀԴԲ ղեկավաը հայտնել է, որ ներկա պահին քրեական գործունեությամբ զբաղվում են շուրջ 33 հազար փողոցային, մոտոցիկլային եւ բանտային ավազակախմբեր, որոնցում ընդգրկված է շուրջ 1,4  մլն մարդ: Համեմատության համար նշենք, որ երեք տարի առաջ երկրում 20 հազար ավազակախումբ էր գործում` ներառելով 1 մլն մարդու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ նրանցից մի քանիսը լավ կազմակերպված են, զբաղվում են ապօրինի գործունեությամբ, որը ներառում է կողոպուտներ, զենքի եւ թմրանյութերի առեւտուր, մեքենայություն, ոտնձգություններ եւ անառակություն: Ավազակախմբերը հաճախ իրենց քրեական գործունեությունը չեն սահմանափակում միայն մեկ շրջանով կամ բնակավայրով:

Մյուլլերի խոսքով` ՀԴԲ-ն նաեւ անխոնջ պայքարում է միջազգային մակարդակ մուտք ունեցող կազմակերպված հանցավոր խմբավորումների (ԿՀԽ) դեմ:

Նոր ԿՀԽ-ները մեքենայության մեջ ընդգրկվում են արժեթղթերի, բանկային խաբեությունների, հաշիվներից գումար հանելու նպատակով անձնական տվյալների գողացման միջոցով:

 «Սա պահանջում է ՀԴԲ-ի, ԱՄՆ իրավապահ այլ օրգանների եւ միջազգային գործընկերների համատեղ ջանքերը», - շեշտել է ՀԴԲ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ