News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա) եւ Աքսել Ֆիշերը (Գերմանիա) կրկնել են իրենց կոչը` «վսըահություն ներշնչող հրապարակային հետաքննություն» իրականացնել 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները բացահայտելու հարցով:

Մարտի 16-ին հրապարակված հաղորդագրության մեջ նրանք հայտարարել են, որ մինչ օրս տեղի է ունեցել քրեական հետապնդում, որը «այն հետաքննություն չէ, որը մենք նկատի ենք ունեցել», որը թույլ կտար զոհերի ընտանիքներին ներկայացնել իրենց պահանջները, իսկ իշխանություններին` բացատրել հետաքննությունը: Նրանց խոսքով, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «բաց» է եղել իրենց առաջարկությունների առջեւ եւ խնդրել է աշխատել հրապարակային լսումների հայեցակարգի վրա:

Համազեկուցողները նաեւ նշել են, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության համախմբման համար» եւ կոչ են արել ընտրական գործընթացի մասնակիցներին չխախտել հասարակության հավատը ընտրական գործընթացների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ