News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խորհուրդը Մուշեղ Լալայանին ընտրել է կուսակցության փոխնախագահի պաշտոնում: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Վերջինիս խոսքով, մարտի 18-ին կայացած խորհրդի նիստում որոշում է կայացվել ավելացնել ՀՀԿ փոխնախագահների թիվը եւ հասցնել 6-ի:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին կայացած ՀՀԿ 132 հոգանոց խորհուրդը կառավարության տան նիստերի դահլիճում ընտրել էր փոխնախագահներ եւ հանձնաժողովների նախագահներ: Մուշեղ Լալայանն այդ ժամանակ ընտրվել էր գաղափարական հանձնաժողովի նախագահ:

Հարցին, թե որն էր պատճառը, որ ՀՀԿ-ն միայն 8 օր անց որոշեց Լալայանին ընտրել փոխնախագահ, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ նախապես որոշվել էր, թե հանձնաժողովների ղեկավարները չեն կարող փոխնախագահ լինել, սակայն հաշվի առնելով Լալայանի դերը, խորհրդի վերջին նիստում Սերժ Սարգսյանի առաջարկով նա ընտրվել է փոխնախագահ: Մուշեղ Լալայանը ՀՀԿ փոխնախագահ եւ գաղափարական հանձնաժողովի ղեկավար է սկսած 2005 թվականից:

Ներկայումս ՀՀԿ-ն ունի 6 փոխնախագահ` Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Արմեն Աշոտյան եւ Մուշեղ Լալայան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ