News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Մրցակցային օրենքները խախտելու համար Ֆրանսիայում տուգանքները կարող են շատ բարձր լինել` հասնելով մինչեւ շրջանառության 10 %-ին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերը, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում: Մասնավորապես` միայն 2011 թ. տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 420 մլն եվրո, իսկ 2012 թ. առաջին եռամսյակում` 300 մլն եվրո: «Մի բան լավ է, որ ընկերությունն ինքն է ահազանգում, ու այդ ժամանակ նա տուգանք չի վճարում: Օրինակ` վերջերս ալյուրի ու լվացքի փոշու շուկաներում վարույթներ եղան, բայց ընկերություններն իրենք էին  հայտնել խախտումների մասին: Ու երկու դեպքում էլ ազատվեցին տուգանքից»,- ասաց Բ. Լասերը:

Նրա տեղեկացմամբ` ֆրանսիական ալյուրի շուկայում գործող բազմաթիվ ալրաղացների միջեւ տեղի է ունեցել գների համաձայնեցում:

Հիշեցնենք, որ ալյուրի շուկան Հայաստանում եւս աչքի է ընկնում կենտրոնացվածության բարձր աստիճանով` գործնականում վերահսկվելով 2-3 ընկերությունների կողմից («Ալեքս Գրիգ», «Մանանա Գրեյն», «Մանչո գրուփ»):

Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւս պետք է տուգանքները խստացնի, Բ. Լասերն ասաց, որ ՏՄՊՊՀ-ի որոշումները շատ համարձակ են, սակայն տուգանքների չափը համամասնական է տնտեսության զարգացման մակարդակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ