News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը եւ ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն այսօր` մարտի 20-ին, Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են երկու երկրների տարածաշրջանների միջեւ  հարաբերությունների զարգացման եւ նախարարությունների միջեւ համագործակցության հարցեր:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են մարտի 13-ին Գյումրիում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` միջտարածաշրջանային համագործակցության հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստին ` դրական գնահատելով արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նշվեց, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները բավականին ընդգրկուն են, ուստի խումբը չի կարող սահմանափակվել միայն տարեկան նիստերի անցկացմամբ, եւ տարվա ընթացքում մեծ ծավալի համատեղ աշխատանք պետք է իրականացվի:

Անդրադարձ է եղել նաեւ այս տարվա ընթացքում հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովի անցկացման հարցերին: Կողմերը հույս հայտնեցին, որ այն ավելի գործնական բնույթ կունենա` նպաստելով փոխշահավետ կապերի զարգացմանն ու նորերի հաստատմանը: Նշվել է, որ երկու երկրներում էլ շահագրգիռ կառույցներն ու կազմակերպությունները հետաքրքրությամբ են սպասում երկրորդ համաժողովին:

Մինչ այդ, Հայաստանի մարզպետարանների եւ ՌԴ տարածաշրջանների վարչակազմերի արտաքին տնտեսական համագործակցության հարցերով պատասխանատուների մասնակցությամբ կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում` երկրորդ համաժողովի օրակարգի համար առաջարկություններ մշակելու նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր եւս, անդրադարձ է եղել ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի գործունեությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ