News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Ալի Օքուրի հայցն ընդդեմ Թուրքիայի հանրապետության։

Firat գործակալության փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է հայցը ներկայացնողին վճարել 15 600 եվրո փոխհատուցում։

Մեհմեդ Ալի Օքուրին 2005-ին հանցագործություն իրականացնելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն եւ ենթարկել բռնությունների։ Մեհմեդ Ալի Օքուրն իր դեմ իրականացված բռնությունների համար բողոքել է դատական ատյաններին, սակայն ոչ մի արդյունք չի ստացել եւ դիմել է ՄԻԵԴ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ