News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին այլընտրանք չկա: Այդ մասին, այսօր` մարտի 20-ին, հայտարարել է Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` խորհրդարանում ունեցած ելույթում:

«Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Ակնհայտ է, որ հանրապետությունն արել է իր ընտրությունը, եւ այդ ընտրությունը ժողովրդավարական գործընթացների խորացումն է: Այդ իմաստով շատ զգալի է Հայաստանի եւ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ նա կուսակիցներին եւ ողջ հանրությանը համակարգային բարեփոխումների կոչ էր անում:

Այդ կոչը հիմնված է հստակ աշխատանքի վրա, որ ողջունել են նաեւ մեր եվրոպական գործընկերները: Պատահական չէ, որ Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Մարթենսը նկատեց, թե Եվրոպայում հպարտ են ՀՀԿ-ի աշխատանքով»,- ասել է փոխնախագահը:

Արտաքին քաղաքական ոլորտում, ըստ Շարմազանովի, անցած շաբաթների ընթացքում կարեւոր դարձավ հայ-թուրքական հարաբերություններում առկա զարգացումը: «Թուրքիայի ղեկավարությունը համառորեն չի ցանկանում գիտակցել, որ Ղարաբաղը բուն հայկական հող է, եւ, ինչպես ասել է մեր նախագահը, Արցախը եղել եւ մնալու է հայկական: Մենք հասնում ենք մեր նպատակներին, որովհետեւ հավատում ենք դրանց: Հավատալու ենք, որ փոխվենք»,- ասել է Շարմազանովը` կրկնելով հարազատ կուսակցության կարգախոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ