News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի 31 անդամ միացել է Կոնգրեսի Հայկական խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեին` կոչ անելով  հավանություն տալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի օգնության ավելացմանը, Ջավախքի համար նպատակային հատկացումները եւ Մերձավոր Արեւելքի հայկական քրիստոնեական բնակչության փախստականների վերաբնակեցումը  2013թ. ֆինանսական տարում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական ազգային հանձնաժողովը:  

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի ասիգնավորման պետական եւ արտասահմանյան գործողություններով ենթահանձնաժողովի ղեկավարությանը` նախագահ Քեյ Գրեյնջերին եւ առաջատար դեմոկրատ Նիթ Լոուին ուղղված նամակում օրենսդիրների երկկուսակցական խումբը հանդես է եկել «տնտեսական զարգացման եւ անվտանգության օգնության համար հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների» աջակցությամբ: Նամակում, մասնավորապես, խնդրվում է.

– նվազագույնը  5 միլիոն դոլարի ամերիկյան օգնություն Լեռնային Ղարաբաղին,

– Վրաստանին տրամադրվող ամերիկյան օգնության  նվազագույնը  10%-ը  ուղղել այդ երկրի Սամցխե - Ջավախեթիի շրջանում նոր աշխատատեղերի ստեղծման ծրագրերին,

–  նվազագույնը 50 միլիոն դոլար որպես Հայաստանին տրամադրվող ամերիկյան տնտեսական օգնություն,

– հումանիտար օգնության  եւ հայ ու այլ քրիստոնյա բնակիչների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի վերջին հուզումներից տուժած այլ փոքրամասնությունների  վերաբնակեցման համար միջոցներ,

–  Ադրբեջանին ամերիկյան օգնություն տրամադրող 907 բաժանմունքի սահմանափակումների ուժեղացում,

– Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների հետ շփման եւ հաղորդակցման ուղիների արգելքների վերացում,

– կոչ Լեռնային Ղարաբաղի առաջնորդներին` մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցություններին:

Կոնգրեսական Փալոունին ստորագրություններով միացել են Գերի Աքերմանը, Ջո Բաքան, Շելի Բերքլին, Հովարդ Բերմանը, Բրյուս Բրեյլին, Դեւիդ Չիչելինեն, Ջիմ Կոստան, Ջո Քրոուլին, Աննա Իշուն, Չակա Ֆաթահը, Բարնի Ֆրենկը, Մայքլ Գրիմը, Ռաշ Հոլթը, Ջիմ Լանժեվենը, Դենիել Լիպինսկին, Սթիվեն Լինչը, Քարոլին Մալոնին, Էդ Մարքին, Բեթի Մաքքոլամը, Ջիմ Մաքհովերնը, Գրեյս Նապոլիտանոն, Գերի Փիթերսը, Քոլին Փեթերսոնը, Լինդա Սանչեսը, Լորետա Սանչեսը, Սթիվեն Ռոթմանը, Բրեդ Շերմանը, Ջեքի Շպեյերը, Բոբ Թերները եւ Լին Վուլսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ