News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը նոր չվերթ է «բացել»` դեպի Շվեդիա: Բանն այն է, որ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ մարտի 20-ին, ժամը 21.20-ին,  ոստիկանության ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 29-ամյա Հայկ Սիմոնյանին. երիտասարդը  Երեւան է ժամանել Երեւան-Շվեդիա չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո:

Հաշվի առնելով կոնկրետ չվերթի (Երեւան-Շվեդիա) ձեւակերպման անհստակությունը, NEWS.am-ի թղթակիցը դիմեց գերատեսչության մամուլի ծառայություն: Այնտեղ ճշտումներ կատարելու անհրաժեշտությունն ընդունեցին, սակայն հեռախոսազանգից հետո ժամեր անց տեղեկատվությունը շարունակում էր  նախնական տեսքով մնալ կայքում:

Հստակեցնելու համար, թե այնուամենայնիվ որտեղից էր ժամանել երիտասարդ իրավախախտը, ուսումնասիրեցինք Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կայքէջում տեղակայված չվերթների ցուցակները: Ինչպես պարզվեց, Երեւանից Սթոքհոլմ (եթե Շվեդիա ասելով նկատի ունեին նրա մայրաքաղաքը) եւ հակառակ ուղղությամբ չվերթ բնության մեջ գոյություն չունի:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշված մոտակա հնարավոր փոխադրող չվերթը մեկնել է մոսկովյան Շերեմետեւո օդանավակայանից: Դե ինչ, Շերեմետեւո, թե Շվեդիա, վերջիվերջո, տարբերությունը «մեծ չէ»:
Նշենք, որ Շվեդիայի տարածքում կան շուրջ երկու տասնյակ օդանավակայաններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ