News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Դատելով Հայաստանի ֆոնդային բորսայում այսօր` մարտի 21-ին ընթացող միտումներից, ամերիկյան դոլարի փոխարժեքը կրկին մտնում է թանկացման փուլ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 388 դրամ` 0.04 %-ով կամ 0.14 կետով գերազանցելով երեկվա ցուցանիշը: Ընդ որում` բոլոր 16 գործարքները կնքվել են միեւնույն փոխարժեքով, սակայն առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի առաջարկի փոխարժեքը կտրուկ բարձրացել է` մինչեւ 389 դրամ:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 1.6 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ փոխարժեքի էական փոփոխություններ չեն գրանցվել: Դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 387 դրամով, վաճառվում է 388.5-389 դրամով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ