News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հետխորհրդային տարածքում իսրայելցիների համար ամենավտանգավոր վայրերը Ադրբեջանն ու Չեչնիայի Հանրապետությունն են:

Վերջին դեպքում խոսքը շատ մեծ, որոշակի վտանգի մասին է: Այս մասին զգուշացնում է Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը:

Ազգային անվտանգության խորհրդի ենթակայությամբ գործող  ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակը Իսրայելի քաղաքացիներին զգուշացրել է արտասահմանում ահաբեկչությունների հնարավորության մասին:  Նախազգուշացման համաձայն` գարնանային տոների ընթացքում, որոնք կսկսվեն ապրիլի 6-ից,  արտասահմանում գտնվող իսրայելցիների, ինչպես նաեւ սփյուռքի հրեաների նկատմամբ ահաբեկչական հարձակումների հավանականությունը մեծանում է:

Այդ ուղղությամբ հատկապես մեծ ջանքեր են գործադրում Իրանը եւ լիբանանյան ահաբեկչական «Հըզբոլլահ» խմբավորումը: Առաջնահերթ թիրախներ են իսրայելյան գործարարները եւ պետական բարձրաստիճան նախկին պաշտոնյաները: Առավել հավանական են մահափորձերը եւ պատանդ վերցնելու փորձերը:

Հետխորհրդային տարածքում  ամենավտանգավոր վայրերի ցուցակում են Ադրբեջանն ու Չեչնիայի Հանրապետությունը: Առաջինի դեպքում նշվում է, որ խոսքը «շարունակական պոտենցիալ վտանգի» մասին է, եւ իսրայելցիներին խորհուրդ է տրվում չայցելել այդ երկիր առանց ծայրահեղ անհրաժեշտության: Չեչնիայի պարագայում նշվում է, որ  խոսքը  «շատ մեծ, որոշակի վտանգի մասին է» եւ խորհուրդ է տրվում «խուսափել այնտեղ ցանկացած այցից», հաղորդում է IzRus-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ