News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ինքնասպանության հերթական դեպքն է տեղի ունեցել ադրբեջանական բանակում: Ծառայության ավարտից երեք ամիս առաջ ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել: Այդ մասին հաղորդում է Qafqaz.info կայքը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի` Գախ շրջանի տարածքում տեղակայված զորամասում: Յարդըմլը շրջանից զինվորական ծառայության զորակաչված զինվորը կախել է իրեն զորամասում: Նրա ինքնասպանության պատճառները հայտնի չեն:

Նշենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում կտրուկ աճել է ինքնասպանություն գործող զինվորների թիվը: Օրերս ինքնասպան էր եղել ադրբեջանցի զինվոր Էլշան Հաբիբովը, ով ծառայողական զենքից կրակել է իր գլխին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ