News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի հանրային խորհրդի եւ Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի միջեւ մարտի 23-ին ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից:

Հունաստանի տնտեսական եւ սոցիալական խորհրդի նախագահ Քրիստոս Պոլիզողոպուլոսը բարձր է գնահատել Հայաստանի հանրային խորհրդի հետ համագործակցելու հեռանկարները` նշելով, որ իրենք կաջակցեն Հայաստանին Եվրոպական ամենատարբեր կառույցներում ինտեգրվելու գործում, ինչպես նաեւ կնպաստեն Հայաստանի հետ առկա հարաբերությունների խորացմանը:

Երկուստեք կարեւորվել է առավել սերտ կապերի հաստատումը հատկապես երկու երկրների հասարակությունների միջեւ: Շոշափվել են Հայաստանի եւ Հունաստանի համար ընդհանուր սոցիալական, տնտեսական եւ քաղաքական մի շարք հարցեր: Ընդգծվել է հանրային խորհուրդների դերը` որպես երկրի իշխանությունների եւ հասարակության միջեւ երկխոսություն, ինչպես նաեւ հասարակական ներդաշնակության ապահովման կարեւորագույն միջոց:

«Սա երկու խորհուրդների միջեւ համագործակցության առաջին քայլն է,-նշեց Վազգեն Մանուկյանը,-սակայն հետագայում կհստակեցվեն եւ համատեղ կմշակվեն համագործակցության հստակ ոլորտներն ու եղանակները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ