News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր` ապրիլի 2-ի վաղ առավոտյան, Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որ գտնվում է Բաքվում` մասնակցելու Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նստաշրջանին, հաճելիորեն զարմացած էր ադրբեջանական կողմի վարմունքից, սակայն ավելի ուշ այդ զարմանքն ի չիք դարձավ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Եվրանեսթում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

«Վաղ առավոտից սկսվեցին քննարկումները Եվրանեսթի չորս կոմիտեներում, որոնց մասնակցում էին իրենց ոլորտների համար պատասխանատու ադրբեջանցի նախարարը: Ադրբեջանական կողմը, կարծես, որոշել էր նահանջել բոլոր հարցերը ղարաբաղյան խնդրի հարթություն տեղափոխելու սովորությունից»,- պատմել է Զոհրաբյանը` հավելելով, որ քաղաքական կոմիտեի նիստում այդ հաճելի տպավորությունը ստվերել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նաիրա Զոհրաբյանն ինքն է մասնակցել քաղաքական հանձնաժողովի նիստին: «Նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց կար` «Արեւելյան գործընկերության» եւ ԵՄ երկրներում մամուլի ազատության հարցերն ու ժողովրդավարության զարգացման հեռանկարները»: Մամեդյարովը խոսեց մոտ 15 րոպե, ընդ որում խոսեց հենց Լեռնային Ղարաբաղից: Նա կրկին միացրեց «օկուպացված» տարածքների մասին հին երգը` աղավաղելով պատմական փաստերը, իրողությունները` ամեն ինչ գլխիվայր շրջելով»,- նշել է Զոհրաբյանը:

Ադրբեջանի արտգործնախարարից հետո խոսք է վերցրել Նաիրա Զոհրաբյանը: Իր ելույթում նա մեղադրել է Մամեդյարովին պատմական փաստերի միտումնավոր խեղաթյուրման մեջ: «Այն, ինչ դուք անվանում եք «օկուպացիա», միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի` ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն է: Դուք, պարոն նախարար, հերթական անգամ աղավաղեցիք հակամարտության, փաստի, պատմության ողջ էությունը: Մեզ հայտնի օկուպացիայի միակ դեպքը Շահումյանի եւ Մարտակերտի շրջանների օկուպացիան է Ադրբեջանի կողմից»,- ասել է պատգամավորը:

Նշենք, որ Եվրանեսթի նստաշրջանին մասնակցում է 11 հոգանոց հայկական պատվիրակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ