News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքերի  պաշտպանն ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին է ուղարկել է 2011 թվականի զեկույցը եւ հիշեցրել, որ այս գարնանային նստաշրջանում ԱԺ պատգամավորները պարտավոր են լսել այն: Այդ մասին այսօր` ապրիլի 4-ին հրավիրած ասուլիսում ասաց Մարդու իրավունքերի պաշտպան Կարեն Անդրեսյանը:

Նա հույս հայտնեց, որ զեկույցը գարնանային նստաշրջանի ընթացքում կդրվի ԱԺ պատգամավորների քննարկմանը: 2011-ի տարեկան զեկույցում խնդիրները դասակարգված են ըստ 25 պետական մարմինների գործունեության ոլորտների: Զեկույցի 25 բաժինները  արտացոլում են յուրաքնչյուր մարմնի  իրավասությունների  տիրույթում արձանագրված  բացթողումները ու թերացումները , որոնց հետեւանքով ոտնահարվել են մարդկանց իրավունքները:

Զեկույցում արտացոլված են նաեւ  յուրաքանչյուր գերատեսչության գործունեության արդյունքում արձանգրված դրական զարգացումները, որոնք նպաստել են իրավունքերի պաշտպանությանն ու իրացմանը: Զեկույցի 26-րդ  բաժինը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի  եւ նրա աշխատակազմի գործունեությանը, ձեռքբերումներին եւ թերացումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ