Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Ազգ» շաբաթաթերթը գրում է. «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, օնկոլոգ Լեւոն Մկրտչյանը, որին ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը օրերս «Ոսկե աստղ» պատվո նշան հանձնեց, ստեղծել է քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ. «Ես քսանհինգ տարի աշխատել եմ` պրոֆիլակտիկ հակաքաղցկեղային պատվաստանյութ ստեղծելով: Ընդգծում եմ`պրոֆիլակտիկ, քանի որ այժմ աշխարհում կա մոտ երեսուն թերապեւտիկ պատվաստանյութ: Փորձակումների ընթացքում պարզ դարձավ, որ պատվաստանյութը ոչ միայն բարձրացնում է հակաքաղցկեղային բնական դիմադրողականությունը, այլեւ ինչ-որ չափով նպաստում, որ քաղցկեղ չառաջանա։ Ինչ-որ չափով եմ ասում, քանի որ օնկոլոգիայում ընդունված չէ միանշանակ բնորոշումներով առաջնորդվել։ Պատվաստանյութի շնորհիվ ոչ միայն քաղցկեղը կկանխարգելվի, այլեւ քաղցկեղի վիրահատությունից հետո հնարավոր կդառնա մետաստազների չառաջացումը, երբ հեռացվի փոքր ուռուցքը, ճառագայթային բուժմամբ բարելավում արձանագրվի»։
Պատվաստանյութն արդեն 2015 թվականին պետական գրանցում կստանա Ռուսաստանում, առայժմ Ռուսաստանի առողջապահության նախարարությունում պրեպարատը գրանցված է, կա թույլտվություն այն օգտագործելու Ռուսաստանի տարածքում։ Սակայն անհրաժեշտ է նաեւ պետական գրանցում, որպեսզի այն վաճառվի. «Դա, իհարկե, ոչ բոլորի սրտով է, քանի որ օնկոլոգիայում կա անառողջ կորպորատիվ շահ»,- խոստովանում է Լ. Մկրտչյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ