Reviews
Լրահոս
Reviews
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարության միջանցքներում սկսել են խոսել ֆիննախարարությունը կիսելու մասին։ Խոսակցություններ կան, որ ոչ միայն պետեկամուտների կոմիտեն պետք է հանել ֆիննախի կազմից, այլեւ հարկայինն ու մաքսայինը տարանջատել։

Ինչպես հայտնի է, ֆինանսների սուպերնախարարությունը ձեւավորվեց նախորդ տարի։ Պետեկամուտների կոմիտեն, որը ներառում էր Հարկային տեսչությունն ու Մաքսային ծառայությունը, մտցվեց նախարարության կազմի մեջ, եւ նախարար նշանակվեց Գագիկ Խաչատրյանը։ Այժմ շատերն են խոսում, որ այս կառույցը դիսբալանս է առաջացրել կառավարությունում։ Առանց այն էլ Հարկայինն ու Մաքսայինը ներառող Պետեկամուտների կոմիտեն համարվում էր սուպերկառույց, հիմա ֆիննախը կառավարություն է դարձել կատավարության ներսում։ Գագիկ Խաչատրյանը այնքան շատ լծակներ է ձեռք բերել, որպիսիք չունի Հայաստանի որեւէ այլ պաշտոնյա, բացառությամբ առաջին դեմքի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ