Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը եւ հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես` Մոսկվայում գտնվելիս, իջեւանում է Քոչարյանը, եւ որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյան-Ռ. Քոչարյան հանդիպումը` «Արարատ-հայաթում»:

Որոշ տեղեկություններով, հենց Հովիկ Աբրահամյանն է Քոչարյանին տեղեկացրել, որ սահմանադրական փոփոխությունները կայանալու են: Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը, մեր տեղեկություններով, այցելել է Քոչարյանին:

Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաեւ ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ: Նարիշկինը, որը «լավ» է նաեւ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն հատկապես ջերմ հարաբերություններ ունի «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ:

Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը, «Կոլյայիչը սիրում է մեծ իրադարձություններից առաջ մեկնել աշխարհաքաղաքական կենտրոններ», ու հիշեցրեց Ծառուկյանի` 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսել կատարած այցը, ուր Հայաստանի եվրոպական չինովնիկին բողոքել էր Հայաստանի կոռումպացվածությունից: Նարիշկինի հետ հանդիպումը նաեւ միջկուսակցական բնույթի է, քանզի «Եդինայա Ռոսիան» եւ ԲՀԿ-ն գործընկերության մասին համաձայնագիր ունեն, եւ հանդիպումը պլանավորված է եղել վաղուց:

Սակայն ԲՀԿ-ական շրջանակներն ամեն ինչ անում են, որ Ծառուկյանը հանդիպումներ ունենա մի քանի բարձրաստիճան չինովնիկների հետ եւս: Այդ հանդիպումները PR լուրջ արժեք ունեն եւ հիմա օդ ու ջրի նման անհրաժեշտ են ոչ իշխանական ուժերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ