Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված նիստը դեռ չսկսված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը լքեց այն եւ ոչ մի հարցի չպատասխանելով հեռացավ:

Նշենք, որ ԲՀԿ-ի ոչ բոլոր պատգամավորներն էին ժամանել գրասենյակ. չերեւացին, օրինակ Կարո Կարապետյանը, Արագած Մխոյանը, Տիգրան Ստեփանյանն ու Միքայել Մելքումյանը:

Ավելի ուշ լուր տարածվեց, որ Հ. Ղարագյոզյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակի շենքը լքելուց առաջ խմբակցությունից դուրս գալու (հետեւաբար՝ նաեւ կուսակցությունից) դիմում է գրել:

Ի դեպ, ասում են, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ