Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Անվտանգության վտանգներն ու սպառնալիքներն, առաջին հերթին, բնականաբար արտահայտվում են հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ, որ հրահրում է Բաքուն: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը Բաքվում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ ցանկանում է Ադրբեջանը տեսնել անկախ պետություն:

Միաժամանակ, Երեւանում ընդունելով Նուլանդին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ Երեւանը մեծապես կարեւորում է ԱՄՆ դերը տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովման հարցում: Հայաստանն այս հարցում իսկապես չունի այլ ապավեն, քան ԱՄՆ-ը: Նահանգների շահերից չի բխում որպեսզի տարածաշրջանում տեղի ունենա լայնամասշտաբ ռազմական որեւէ ակցիա շարունակվի պայթյունավտանգ իրավիճակը:

Բանն այն է, որ լարված իրավիճակը հղի է ռազմական էսկալացիայով, ինչին սպասում է Ռուսաստանը որպես առիթ է տարածաշրջանում ռազմական միջամտություն թույլ տալու եւ այսպես ասած, «ռազմական դրությամբ» գերիշխանություն հաստատելու համար:
Հայաստանի շահերը Նահանգների շահերի հետ այստեղ լիակատար համընկնում են, եւ այս հարցում Վաշինգթոնը Երեւանի համար անգնահատելի եւ գրեթե անփոխարինելի գործընկեր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ