Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀԺ»-ի տեղեկություններով, մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:

Դերասանի դատավճռից հետո նրա փաստաբաններից Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ 5 տարի ազատազրկման դատապարտվելու դեպքում, անզգույշ հանցագործության պայմաններում, համաներման ակտով Վ. Պետրոսյանի գործը կկարճվի: Արդեն տեւական ժամանակ է ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում եւս սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի:

Իշխանության վերին օղակներում, սակայն, պնդում են, որ այս պահին նման պատրաստություններ չկան եւ մինչեւ ապրիլի 24-ը նման բան չի սպասվում: Ուստի. մշակույթի գործիչների շրջանում, որոնց թերեւս կմիանան նաեւ մի շարք հայտնի հանրային դեմքեր, քննարկվում է դերասանի հարցով Սերժ Սարգսյանին խնդրագրով դիմելու տարբերակը: Իշխանության վերին օղակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, մի քանի այլ անձանց եւս առաջիկայում ներումներ կշնորհի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ